Կրկին Ինքնաթիռ Է Կործանվել.

Կրկին Ինքնաթիռ Է Կործանվել.

19.05.2019 0 Автор navasabv
Կրկին Ինքնաթիռ Է Կործանվել. Բաժանվել Է 3 Մասի. (Տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում
ՀՐԱՏԱՊ > Հայտնի է Biman ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառը. եղել է 36 անձ. մարամասներ

Հայտնի Է Biman Ավիաընկերության Ինքնաթիռի Կործանման Պատճառը. Եղել Է 36 Անձ. Մարամասներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մյանմայի օդանավակայանում կործանված Բանգլադեշի Biman ավիաընկերության ինքնաթիռի մեջ եղել է 30 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ:  Ինքնաթիռի կործանման պատճառը եղել է  հորդառատ անձրեւն ու  վատ տեսանելիությունը, այս մասին պաշտոնապես հայտարարել են օդանավակայանից, հայտնում է Myanmar Times-ը:

Դեպքը տեղի է ունեցել  18:51 րոպեին: Վիրավոր ուղեւորները եւ անձնակազմը անմիջապես ստացել են պատշաճ բուժօգնություն, սակայն հայտնի չէ, թե հստակ քանիսն են վիրավոր և ինչ աստիճանի վնասվածներ ունեն: Բարեբախտաբար, ոչ ոք չի մահացել: 

Շուտով կվերսկսվի օդանավակայանի բնականոն աշխատանքը:

Վիրավորների ինքնությունը դեռևս ճշտվում են:

Բանգլադեշի Biman ավիաընկերության ինքնաթիռը Մյանմայի օդանավակայանում կործանվել է: Այս մասին հայտնում է Myanmar Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Իսկ չինական «Սինխուա» գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել է երեք մասի: Այս պահին տուժածների մասին տվյալներ չկան: