Սաակաշվիլիի կինը հարձակման է ենթարկվել

Սաակաշվիլիի կինը հարձակման է ենթարկվել

15.05.2019 0 Автор navasabv

Վրաստանի Զուգդիդի քաղաքում հարձակվել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կնոջ, նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսի վրա:

Այս մասին հայտնում է apsny.ge կայքը, Ռուլովսը ընդդիմության կողմից Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու է:

«Օդիշի» հեռուստաընկերությունը հաղորդում էր պատրաստում Ռուլովսի մասին, որի ժամանակ էլ հայտնվել են սադրիչները, որոնք վիրավորել են նախկին առաջին տիկնոջն ու նկարահանման անձնակազմին, վազել են լուսանկարչի հետևից:

 

 

 

 

 

 

 

«Եկան ու սկսեցին կոպիտ վիրավորանքներ հնչեցնել: Թույլ չտվեցին, որ աշխատենք: Մենք այստեղ նկարահանումներ ունեինք: Հետո անցան կռվի, վազեցին մեր լրագրողի, լուսանկարչի հետևից: Մենք անվտանգությանը խնդրեցինք ոստիկանություն կանչել, բայց ոչ ոք չեկավ: Նրանք եկան միայն այն ժամանակ, երբ բոլորը գնացել էին»,-պատմել է Սաակաշվիլիի կինը: