10 անսպասելի փաստեր համբույրների մասին

10 անսպասելի փաստեր համբույրների մասին

02.02.2019 0 Автор navasabv

BlogNews-ը ձեզ է ներկայացնում համբույրների մասին 10 անսպասելի և հետաքրքիր փաստեր գիտական տեսանկյունից:

 

 

Մարդկանց մեծամասնությունը ավելի լավ է հիշում առաջին համբույրը, քան առաջին սեքսը

Այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները: Նրանք անցկացրել են մի հարցում, որի ընթացքում ռեսպոնդենտները պետք է ներկայացնեին իրենց ամենավառ հիշողությունները: Եվ արդյունքում առաջնային տեղում հայտնվեցին առաջին համբույրի մասին հիշողությունները:

Ոչ ոք չգիտի, թե ինչու ենք մենք դա անում

Առհասարակ համբույրը, եթե կտրվենք ողջ ռոմանտիկայից, բավականին զզվելի երևույթ է: Այդ դեպքում ինչու՞ ենք մենք համբուրվում: Կա մի վարկած, համաձայն որի՝ համբույրի միջոցով մենք ստուգում ենք՝ արդյոք դիմացինը մեզ համապատասխանում է, թե ոչ:

Համբույրը կարող է կյանք փրկել

Եվ խոսքը բացարձակապես Սպիտկաձյունիկի կամ էլ Քնած դշխուհու մասին չէ: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, որոնք աշխատանքի գնալուց առաջ համբուրում են իրենց կանանց, ավելի երկար են ապրում, ավելի բարձր աշխատավարձ են ստանում և ավելի հազվադեպ են ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ ընկնում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ոչ բոլոր մարդիկ են համբուրվում

Չնայած համբույրները մեծ ժողովրդականություն են վայելում, այնուամենայնիվ, կան որոշ ասիական, աֆրիկյան և հարավայինամերիկյան ժողովուրդներ, որոնց մոտ ընդունված չէ համբուրվել: ԱՄՆ-ի որոշ նահանգներում հասարակական վայրերում համբուրվելը սահանադրական մակարդակով արգելված է:

Կան մարդիկ, ովքեր մահու չափ վախենում են համբուրվելուց

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բազմաթիվ ռոմանտիկ ֆիլմեր դիտելուց հետո դժվար է պատկերացնել, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում համբուրվել: Սակայն նման մարդիկ իրոք գոյություն ունեն: Ֆիլեմոֆոբիա՝ անհարմարության, դիսկոմֆորտի, սթրեսի և անգամ վախի զգացողություն համբույրից առաջ: Նմանատիպ ֆոբիայի պատճառ կարող է լինել ինքնատիրապետումը կորցնելու վախը կամ էլ համբույրի ընկալումը՝ որպես անձնական տարածք ներխուժում:

Համբուրվելու ժամանակ մարդիկ ավելի հակված են գլուխը աջ թեքել, քան ձախ

Գերմանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ 3-ից 2-ը համբուրվելիս գլուխը աջ են թեքում: Եվ սա բացարձակ ոչ մի կապ չունի աջլիկ կամ ձախլիկ լինելու հետ:

Ամենաերկար համբույրը տևել է…

58 ժամ 35 րոպե և 58 վայրկյան: Այս ռեկորդը սահմանել է մի սիրահար զույգ Թայլանդից: Ինչպե՞ս: Մենք էլ պատկերացում չունենք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համբույրները դեմքի համար մարզանք են

Համբույրի պրոցեսին մասնակցում է 146 մկան, որոնցից 21-ը դեմքի մկաններ են: Զարմանալի չէ, որ 1 րոպե համբույրը վառում է 26 կալորիա: Միգուցե թայլանդցի վերոնշյալ զույգը պարզապես որոշել էր նիհարել:

Մեր օրգանիզմում առկա են նեյրոններ, որոնք մեզ օգնում են համբուրվել մթության մեջ

Պարզվում է՝ մեր գլխուղեղում առկա են նեյրոններ, որոնք պատասխանատու են շոշափելու զգացողությունների համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա պարզապես քիմիա է

Արագացված զարկերակ և սրտխփոց, ընդհատ շնչառություն, հաճելի ոգևորություն. համբույրի քիմիկան, ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա գիտնականները համեմատում են սուրճի ազդեցության հետ: Այսպիսով՝ կրճատեք սուրճի չափաբաժինը և ավելի հաճախ համբուրվեք: