Այս պատմությունն անհավանական կնոջ մասին է, ում կյանքին հետևել է ոչ միայն Ֆրանսիան, այլև ողջ աշխարհը

Այս պատմությունն անհավանական կնոջ մասին է, ում կյանքին հետևել է ոչ միայն Ֆրանսիան, այլև ողջ աշխարհը

01.02.2019 0 Автор navasabv

Կյանքը պետք է ապրել այնպես, որ դրախտում բոլորը հիացած լինեն։

Ամենայն հավանականությամբ, այսպես պատահել է նաև ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանի հետ, ով ապրել է 122 տարի և 164 օր, ինչով համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Ժաննան բնիկ ֆրանսուհի է, ծնվել է արիստոկրատների ընտանիքում։ Երբ 8 տարեկան էր, հայտնագործեցին էլեկտրական լամպը, երբ դարձավ 14 տարեկան, կառուցեցին Էյֆելյան աշտարակը։ 21 տարեկանում նա ամուսնացավ իր հեռու բարեկամի հետ։

Դժվար է հավատալ, բայց երիտասարդության տարիներին Ժաննան հանդիպել է Վան Գոգի հետ։ Մեծ նկարչի հարյուրամյակի առթիվ տված հարցազրույցում նա խոստովանել է, որ Վան Գոգը կեղտոտ էր, վատ հագնված ու մռայլ։

85 տարեկան հասակում Ժաննա Կալմանը սկսեց զբաղվել սուսերամարտով։ Իր հարյուրամյակին հեծանիվ էր վարում։ 115 տարեկանում նա ֆիլմում դեր ստացավ, իսկ 121-ում դեր ստացավ «Մոլորակի տիրուհին» մյուզիքլում։

«Ես ընդամենը մեկ կնճիռ ունեմ ու նստած եմ նրա վրա»,- մի անգամ ասել է նա։ Իմիջիայլոց, Ժաննան միայն 117 տարեկանում հրաժարվեց ծխելուց։ Եվ ոչ թե այն պատճառով, որ իրեն վատ էր զգում։ Պարզապես նա գրեթե կորցրել էր տեսողությունը, և նրա համար տհաճ էր ամեն անգամ խնդրել վառել իր ծխախոտը։

Բարեկամները պատմում են, որ նա մինչև իր կյանքի վերջին օրը սիրում էր սուր համեմունքներ ու դրանցով պատրաստված կերակրատեսակներ։

«Ես սիրահարված եմ գինուն»,- սիրում էր կրկնել Կալմանը։

Ճակատագրի հեգնանքով Ժաննան իր բոլոր երեխաներից ու նույնիսկ թոռներից երկար ապրեց, դրա համար էլ ժառանգներ նա չունի։

90 տարեկան հասակում նա պայմանագիր կնքեց 47-ամյա իրավաբան Ռաֆրիի հետ։ Նա պետք է ժառանգեր իր տունն այն բանի փոխարեն, որ նա ամեն ամիս պետք է վճարեր ռենտան մինչ իր մահը։ Համաձայն հաշվարկների՝ տան արժեքը մոտավորապես հավասար էր այն գումարին, որը փաստաբանը պետք է վճարեր 10 տարվա ընթացքում։ Սակայն այստեղ էլ բախտը ժպտաց Ժաննային։ Ռաֆրին ոչ միայն նրա փոխարեն վճարումներ էր կատարում 30 տարվա ընթացքում, այլև նրանից շուտ էլ մահացավ՝ 77 տարեկան հասակում։ Սա դեռ ամենը չէ։ Համաձայն պայմանագրի՝ իրավաբանի մահվանից հետո վճարները սկսեց կատարել հանգուցյալի կինը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կալմանն իր երկրի 17 նախագահներից երկար է ապրել։ Երբ նրան հարցրել են, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, մի փոքր մտածելով՝ պատասխանել է. «Հնարավոր է՝ այն, որ ես երբեք չեմ աշխատել»։

Իր կյանքի վերջին 7 տարիներին նա մեծ դժվարությամբ էր քայլում, քանի որ ազդրոսկրի վնասվածքն իրեն զգացնել էր տալիս, սակայն այս մեգատատիկը պահպանել էր իր պայծառ միտքն ու պարզ, հստակ հիշողությունը մինչև իր կյանքի վերջին օրը։

Հարցազրույցներից մեկում լրագրողը հրաժեշտ տալիս նրան ասում է՝ կտեսնվենք միգուցե հաջորդ տարի, ինչին Կալմանը պատասխանում է. «Իսկ ինչո՞ւ ոչ։ Դուք այնքան էլ վատ տեսք չունեք»։

Մինչև իր վերջին շունչն այդ նուրբ ու բնավորությամբ բավականին կտրուկ տատիկը մնում էր որպես ոճի խորհրդանիշ։ Հագնում էր սպիտակ վերնաշապիկ, սև տաբատ, պարանոցին միշտ մարգարտե մի շար էր կրում։

«Ինձ թվում է, թե ես ծիծաղից եմ մեռնելու»,- ենթադրում էր չվհատվող ծեր կինը։

Երբ կյանքի 123-րդ տարում նա լքում էր այս աշխարհը, ըստ երևույթին, ոչ միայն ինքն էր ծիծաղում, այլև ճակատագիրը։ Այս կինը երբեք չէր նվնվում, չէր վհատվում ու ամեն օր կյանքին մարտահրավեր էր նետում։ Իսկ ճակատագիրը, ինչպես գիտենք, սիրում է խիզախներին։ Դրա համար էլ մրցման մեջ չէր մտնում Կալմանի հետ…

Ինչևէ, այս պատմությունն անհավանական կնոջ մասին է, ում կյանքին հետևել է ոչ միայն Ֆրանսիան, այլև ողջ աշխարհը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժաննա Կալմանի ուշագրավ մտքերը

  • Երիտասարդությունը հոգու, այլ ոչ թե մարմնի հոգեվիճակ է, այդ պատճառով էլ ես դեռ դեռատի աղջնակ եմ, պարզապես վերջին 70 տարիներին վատ տեսք ունեմ։
  • Ես ընդամենը մեկ կնճիռ ունեմ ու նստած եմ դրա վրա։
  • Բոլոր երեխաները հրաշք են։
  • Աստված մոռացել է իմ մասին։
  • Միշտ ժպտացեք։ Ես այդպես եմ բացատրում իմ երկարակեցության պատճառը։
  • Եթե դուք ինչ-որ բանի հետ չեք կարող ոչինչ անել, մի մտահոգվեք դրա պատճառով։
  • Ես ապրելու հսկայական ցանկություն ունեմ ու լավ ախորժակ, հատկապես քաղցրեղեն շատ եմ սիրում։
  • Ես երբեք աչքերի թարթչաներկ չեմ օգտագործում, քանի որ հաճախ եմ ծիծաղում այնպես, որ աչքերիցս արցունքներ են հոսում։
  • Ես վատ եմ տեսնում, վատ եմ լսում ու ինձ վատ եմ զգում, բայց այդ ամենը չնչին բաներ են։
  • Ես երկաթյա ոտքեր ունեմ, բայց եթե անկեղծ լինենք, նրանք սկսել են աստիճանաբար ժանգոտել։
  • Ես հաճույք եմ ստացել ամեն հարմար առիթով, ես հետևել եմ բարոյականության սկզբունքներին և ոչնչի համար չեմ զղջում։ Իմ բախտը բերել է։

Աղբյուր