20-ամյա հայուհին պնդում է, որ այլմոլորակայինները գիշերն առևանգել են իրեն

20-ամյա հայուհին պնդում է, որ այլմոլորակայինները գիշերն առևանգել են իրեն

27.01.2019 0 Автор navasabv

20-ամյա հայուհին պնդում է, որ այլմոլորակայինները գիշերն առևանգել են իրեն․․․

Տարօրինակ ու խորհրդավոր դեպքի հետքերով․․․

Թերևս մարդկանց որոշակի զանգված կարծում են, որ այլմոլորակայինների արշավանքը դեպի Երկիր հնարավոր է…

Իհարկե, աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենց առևանգել են այլմոլորակայինները, տարել են իրենց տիեզերական կայաններ և բռնի փորձերի ենթարկել․․․

Այդ իրադարձության մանրամասները բացահայտվում են ոչ միայն նրանց պատմածների, այլև հիպնոսի միջոցով․․․

Այդ մարդիկ ազնիվ են և չեն տառապում հոգեկան հիվանդություններվ. արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք իսկապես առևանգվել են այլմոլորակայինների կողմից․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նման մի դեպք էլ տեղի է ունեցլ երևանաբնակ 20-ամյա Լիլիթի հետ, ով իր հետ կատարված տարօրինակ դեպքից հետո, շտապ դիմել է բժիշկներին․․․

Լիլիթը պատմել է, որ հունվարի 26-ի գիշերը, ժամը 23։30-ի կոմղերը, երբ վերջինս պառկել է քնելու, հանկարծ բնակարանի պատուհանները, որ ամուր փակված էին, իրենք իրենց բացվել են ու․․․ Ստորև ներկայացնում ենք Լիլիթի պատմությունը՝

Գիշերը, երբ պառկեցի քնելում, ժամը 23։30-ին, սենյակիս պատուհանները իրենք իրենց բացվեցին։ Պատուհանները, բնականաբար, մինչ այդ ամուր փակված էին․․․

Պատուհանը բացվելուց հետո, սենյակ թափանցեց ուժեղ լույս, որի մեջ հայտնվեց մարդակերպ ինչ-որ արարած, որ բոլորովին նման չէր ստերեոտիպային այն կերպարին, որ մեր մեջ արմատացած է իբրև այլմոլորակայինի կերպարանք, բայց նա ալմոլորակային էր․․․

Տվյալ արարածը ուներ ավելի շատ մարդանման տեսք․ սովորական մարդուց այն տարբերվում էր միայն նրանով, որ գլուխը մարմնի համեմատ չափազանց փոքր էր․․․

Ներս ճառագող ուժեղ սպիտակ լույսը մի պահ խամրեց, երևաց նրա դեմքն ու թվաց թե գիտակցությունս կորցրի․․․

Երբ ուշքի եկա, միանգամից վեր թռա տեղիցս կարծելով թե այդ պարզապես մղջավանջ էր։ նայեցի պատուհաններին՝ փակ էին։ Միանգամից գնացի բաղնիք, որ սառը ջրի օգնությամբ թարմանամ․․․

Երեսս լվալուց հետո՝ հայելու մեջ հանկարծ նկատեցի, որ գրեթե ամբողջ մարմինս ինչ-որ անհասկանալի հետքերով է պատված․․․

Դժբախտաբար այդ օրը տանը բացի ինձնից մարդ չկար, տանեցինը գնացել էին հորեղբորս ծննդյան առիթին։ Չիմանալով՝ ինչ անել, որոշեցի զանգել մամային, ու երբ վերցի հեռախոսը, որ զանգ տամ, հեռախոսի էկրանի վրա տեսա, որ ժամն էլի 23։30-էր, փաստորեն այդ ամբողջ ընթացքում անգամմեկ րոպե չէր անցել։ Շատ չերկարացնեմ, ուղղակի ասեմ, որ արդեն դիմել եմ բժիշկների և հոգեբանների օգնությանը։ Մանրամասները շուտով կհայտնեմ․․․