Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից…

Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից…

12.12.2018 0 Автор navasabv

Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Այսօր տեսնելով տ.Ռիտայի այս դեմքի արտահայտությունը,որոշեցի իմ հուշերը վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից…

2010թ Զարուհի Մեջլումյանի հետ փորձում ենք բարձրաձայնել ցմահ դատապարտյալների խնդիրները զանազան ատյաններում: Քանի որ ամենաաղմկահարույցներից է Մհեր Յենոքյանի և Սողոմոն Քոչարյանի պատմությունը որոշեցի ձև գտնել այս կնոջը հանդիպելու:

Իմացա որ Մարիոտում պիտի լինի աճուրդ Նվիրիր կյանք հիմնադրամի կողմից կազմակերպված,քաղցքեղով հիվանդ երեխաների համար:Ընտանիքիս հետ քննարկելուց հետո տարա երկու աշխատանք, մեկը հայրիկիս` Սարգիս Մուրադյանինը,մյուսը իմ հեղինակած բնանկարը:

19:05 մտա դահլիճ իմացա որ արդեն երկուսն էլ վաճառվել են,շատ ուրախացա….հանկարծ ինձ մոտեցավ տ.Ռիտան,իր հայտնի ժպիտով, գրկեց համբյուրեց ինձ…պահը չկորցրեցի,ասեցի ինձ կըդունեք,հարց ունեմ…տվեց օգնականի համարը,մի 2 ամիս հետո վերջապես գնացի մոտը, մի քանի ցմահ դատապարտյալների ծնողների նամակը ձեռքիս:

Նստած սպասում եմ,մեկ էլ եկավ,մազերը քիփ քիփ հավաքած….շատ անսպասելի մտավ,որ մի բան ասեմ, ասեցի` ինչ հետաքրքիր սանրվածք է…ասեց.

-Да вам нравится?,а все говорят что моя пышная прическа мне идет….ну вы понимаете,царица должна знать что о ней думают подчиненные….

Շոկս ահավոր եր,շատ դժվար զրույցեր,քանի որ միանգամից լսելով ինչու եմ եկել,ասեց…а я за сметрную казнь…մի 5 րոպեից ասեց լրիվ հակասող բան,մոտավորապես մինտքը նա էր ,որ դե բոլորը գիտեն մեր դատական համակարգը,կավոռի,բարեկամի….չեմ երկարացնի,շատ ծանր էր խոսել անընդմեջ հակասական բաներ ասող մարդու հետ:

Ասեցի սիրտը շահեմ,ասեմ որ Բերձորի արվեստի դպրոցն ենք նոր վերանորոգել ամուսնուս հետ,դե իրենց հայրենիքն է ,մտածեցի կուրախանա….ու այստեղ էլ ասեց-ой еще есть на свете такие дураки?

Ծանր եր,նամակը Սեռժին ուղղված չվերցրեց,ջարդված,տանջված դուրս եկա….

Իհարկե ոչ մի բան չփոխվեց,բայց ցավում եմ որ հիմա էլ այս խնդիրը մնացել է չլուծված,Հայաստանում կա 100 ից ավել ցմահ դատապարտյալ,որոնք օր առաջ սպասում են որ իրենց հարցերին լուծումներ գտնվեն: